
Meta-ն հարյուր միլիարդավոր դոլարներ կծախսի AI տվյալների կենտրոններ կառուցելու համար
Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ հարյուր միլիարդավոր դոլարներ կծախսի ԱՄՆ-ում արհեստական բանականության հսկայական տվյալների կենտրոններ կառուցելու համար․ գրում է BBC-ն։
Առաջին բազմագեգավատտ հզորությամբ տվյալների կենտրոնը, որը կկոչվի «Պրոմեթևս», նախատեսվում է գործարկել 2026 թվականին․ ասել է Ցուկերբերգը։ Նրա խոսքով՝ այս կենտրոններից մեկը կզբաղեցնի գրեթե Մանհեթենի չափ տարածք՝ 59.1 քառ. կմ: Նշվում է, որ սոցիալական ցանցերի հսկան մեծ ներդրումներ է կատարել այսպես կոչված «սուպերինտելեկտի» զարգացման գործում՝ տեխնոլոգիա, որը, ըստ նրանց, կարող է գերազանցել նույնիսկ ամենախելացի մարդկանց։