26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես Ադրբեջանում, Հայաստանում ևս գոյություն
ունի հայկական շահերի պաշտպանների «սև ցուցակ»․ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ խոսելով Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն
արգելված լինելու մասին։

«Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսևորած անհամաձայնությունը
որևէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Նման սահմանափակումները
հիմնովին խախտում են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Այս անարդարությունն ու խտրական վերաբերմունքը
չի կարելի հանդուրժել։ Հնարավոր բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք հետամուտ
լինել, որպեսզի սփյուռքահայ մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնվեն»,-ասել
է նա։