
Հսկայական սառցաբեկորը մոտեցել է Գրենլանդիային. արտակարգ դրություն է հայտարարվել
Գրենլանդիայի արևմտյան ափին գտնվող Իննաարսյուտ փոքրիկ գյուղի բնակիչները արթնացել են և իրենց առջև հսկայական սառցաբեկոր տեսել․ գրում է BILD-ը։
Սառցաբեկորը բաժանվել է երկու մասի և այժմ կախված է գյուղի մթերային խանութից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Սառցաբեկորն ավելի քան 100 մետր բարձրություն ունի և, մասնագետների կարծիքով, կշռում է մինչև 11 միլիոն տոննա։
Սառցաբեկորն առաջին անգամ նկատվել է մեկ շաբաթ առաջ, այնուհետև հոսանքը տարել է այն, բայց այս շաբաթվա սկզբին հսկա սառույցը դարձյալ վերադարձել է, և այժմ այն հազիվ է շարժվում։
Տեղական իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել, տարհանել են գյուղի մի մասը և բնակիչներին խնդրել են չափազանց զգույշ լինել։ Եթե սառցաբեկորը փլուզվի կամ սկսի քայքայվել, հզոր ալիքները կարող են ծածկել գյուղը։
Սա առաջին նման դեպքը չէ։ 2018 թվականին մեկ այլ սառցե հսկա լողացել էր դեպի գյուղ։ Այդ ժամանակ նույնպես մարդիկ ստիպված էին տարհանվել, բայց ավերածություններ չեղան. սառցաբեկորը պարզապես լողացել էր։