18 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայում երեք մարդու ԴՆԹ-ից ութ առողջ երեխա է ծնվել

Մեծ Բրիտանիայում երեք մարդու ԴՆԹ-ից ութ առողջ երեխա է ծնվել

Մեծ Բրիտանիայում երեք մարդու ԴՆԹ-ից արտամարմնային բեղմնավորման միջոցով ութ առողջ երեխա է ծնվել։ Հետազոտության նպատակն է կանխել ծնողից երեխային անբուժելի գենետիկական խանգարումների ժառանգումը․ գրել է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից մշակված մեթոդի կիրառմամբ օգտագործվել է երեք մարդու գենետիկական նյութ․ վերցվել է մոր ձվաբջիջը, հոր սերմնահեղուկը և երկրորդ ձվաբջիջը դոնոր կնոջից։

Գիտնականները նշում են, որ տեխնիկան Մեծ Բրիտանիայում օրինական է եղել տասնամյակ շարունակ, սակայն այս վերջին հետազտությամբ իրենք ստացել են առաջին ապացույցը, որ այն կանխում է անբուժելի միտոքոնդրիալ հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցումը։

The Guardian-ի  հաղորդմամբ՝ հետազոտության բոլոր մասնակիցների դեպքում ռիսկը բարձր էր, որ երեխաները կժառանգեին կյանքին սպառնացող հիվանդություններ մայրերի մոտ միտոքոնդրիումներում առկա մուտացիաների պատճառով։ Միտոքոնդրիումները տեղակայված են բջիջների ներսում և ապահովում են նրանց գործելու համար անհրաժեշտ էներգիան։

Նշվում է, որ երեք անձի մեթոդով ծնված երեխաները իրենց ԴՆԹ-ի մեծ մասը ժառանգում են ծնողներից, բայց նաև մի փոքր մաս՝ մոտ 0.1%, ստանում են դոնոր կնոջից։

Հետազոտության արդյունքում չորս տղա և չորս աղջիկ, այդ թվում՝ միաբջիջ երկվորյակների մեկ զույգ ծնվել են յոթ կանանցից։ Մինչ այս պահը երեխաների մոտ չի հայտնաբերվել միտոքոնդրիալ հիվանդությունների որևէ նշան։ Եվս մեկ հղիություն ընթացքի մեջ է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ