Քաղաքացիներն ալյուր են տարել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով բացել ճանապարհն ու այն հասցնել արցախցիներին
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է. մասնակիցները պարկերով
ալյուր են թողել միջազգային կառույցի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով բացել Արցախը
Հայաստանին կապող ճանապարհը:
«Մեր իրավունքները պաշտպանող կառույցը ՄԱԿ-ն է, հետևաբար եթե իրենք
չեն իրականցնում իրենց առաքելությունը, իրենք են խախտում օրենքը»,-ասաց ակցիայի մասնակիցներից
մեկը:
Նրանք նշեցին, որ այդ կերպ իրենց դեմ են կանգնում մարդկության հանդեպ
իրականցվող հանցագործությանը:
«Սա հաց ու ալյուր է, և Արցախի մեր հայրենակիցները ունեն դրա կարիքը,
այդ պատճառով դիմում ենք ՄԱԿ-ին՝ պահանջելով այն տեղափոխել Արցախ: Արցախում ապրող 120 000 մարդկանց ճակատագրով մտահոգվողներին կոչ ենք անում գալ և պահանջներ
ներկայացնել աշխարհակարգ թելադրող կազմակերպությանը: Մեր նպատակը քաաքական ձայնի բարձրացումն
ու ներկայության ապահովումն է, որպեսզի կարողանանք ազդել որոշում կայացնողների վրա՝ նրանց պարտադրելով փոխել իրավիճակը և բացել միջանցքը»,-նշեց ակցիայի մասնակիցը: