
Patriot համակարգերը հնարավորինս արագ կտեղափոխվեն Կիև
ՆԱՏՕ–ի գլխավոր ռազմական հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ Ուկրաինա լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արագ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ գրում է Reuters գործակալությունը։
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ի փոխանցման հարցում։ Ինձ տրվել է հրահանգ՝ հնարավորինս արագ կատարել տեղափոխությունը», – ասել է Գրինկևիչը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Ուկրաինայում երեք տարուց ավելի շարունակվող պատերազմի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ է հանդես եկել՝ խոստանալով Կիևին Patriot համակարգեր տրամադրել։