09 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչ-որ անորոշ ձևակերպումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը չեմ բացառում. Ռուստամյան

Ինչ-որ անորոշ ձևակերպումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը չեմ բացառում. Ռուստամյան

Ադրբեջանը տարբեր հնարավորություններ օգտագործելով ասում է, որ
Արցախի հարցը փակված է, բայց իրենք գիտեն, որ փակված չեն. Լրագրողների հետ զրույցում
ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը չի բացառել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի
ստորագրումը, բայց նշել է, որ դա կլինի անորոշ ձևակերպումներով:

«Որ լինեն անորոշ ձևակերպումներ, որ երկու կողմն էլ համարեն, որ
շատ լուրջ նվաճում ունեն, բայց հետո ամեն մեկը մեկնաբանի յուրովի: Դա այն է, ինչ Ադրբեջանին
է պետք, որովհետև Ադրբեջանին ձեռնտու չէ այսօր ֆիքսել 29․800 քկմ Հայաստան՝ իր հստակ
սահմաններով: Նա դա չի ուզում անել, որովհետևլ հնարավորություն ունի այսպես անընդհատ
առաջ գալով իր դիրքերը դնել, ինչո՞ւ պետք է այդ շանսը կորցնի Ախորժակը ուտելու ժամանակ
է բացվել և նա շարունակելու այս նույն տրամաբանությամբ առաջնորդվել»,- ասել է նա:

Ռուստամյանը նշել է նաև, որ եթե ամեն ինչ շուտափույթ տեղի ունենա,
դա կնշանակի, որ Հայաստանը միակողմանի զիջումների է գնացել: «Ադրբեջանի կողմից որևէ
զիջման մասին հայտարարություն չեմ լսել»,- ասել է պատգամավորը: