18 Հուլ
2025
32.1° c ԵՐԵՎԱՆ
24.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան արտաքսել է Աֆղանստանի 81 քաղաքացու՝ խստացված միգրացիոն քաղաքականության շրջանակներում

Գերմանիան արտաքսել է Աֆղանստանի 81 քաղաքացու՝ խստացված միգրացիոն քաղաքականության շրջանակներում

Գերմանիան արտաքսել է Աֆղանստանի 81 քաղաքացու, ինչը երկրորդ նմանատիպ գործողությունն է 2021 թվականին թալիբների իշխանության գալուց ի վեր և առաջինը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նոր կառավարության օրոք․ գրում է Euronews-ը։

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ անձերը, որոնք բոլորն էլ նախկինում հայտնվել էին դատական մարմինների ուշադրության կենտրոնում, վերադարձվել են Աֆղանստան Կատարի հետ համագործակցությամբ կազմակերպված չվերթով։

«Նրանք աֆղան տղամարդիկ են, ովքեր ըստ օրենքի պարտավոր են լքել երկիրը և ունեն քրեական անցյալ», – հայտարարել է նախարարությունը։

Յուրաքանչյուր արտաքսվածի տրամադրվել է մինչև 1000 եվրո ֆինանսական աջակցություն, քանի որ գերմանական դատարանները կարող են կասեցնել արտաքսումը, եթե արտաքսվողները բախվեն աղքատության խնդրի։

Ավելի քան 10 ամիս առաջ Գերմանիան որոշակի դադարից հետո վերսկսեց արտաքսումները դեպի թալիբների կողմից կառավարվող Աֆղանստան, իսկ այն ժամանակվա կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացավ ավելի վճռական մոտեցում ցուցաբերել արտաքսումների հարցում։

Ներկայիս կանցլեր Մերցի փետրվարյան նախընտրական քարոզարշավի կենտրոնական գաղափարներից մեկը ներգաղթի ավելի խիստ վերահսկողությունն էր․ մայիսին պաշտոնը ստանձնելուց հետո նա արագ դա իրականացնելու քայլեր ձեռնարկեց։

Ռազմագերիներ