26 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական դիրքերից 100 մ հեռավորությամբ գտնվող Կապանի օդանավակայանը անվտանգության երաշխիք չունի ուղևորափոխադրումների համար․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական դիրքերից 100 մ հեռավորությամբ գտնվող Կապանի օդանավակայանը անվտանգության երաշխիք չունի ուղևորափոխադրումների համար․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի երկօրյա այցը Սյունիք նպատակ ուներ կոտրելու այն կարծրատիպերն
ու ներքին վախերը, որն ուներ Նիկոլը. Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ»
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ուժային ողջ համակարգն իր առաջին դեմքերով, մի քանի օր շարունակ,
փաշինյանական այցն էր նախապատրաստում ու ապահովում, որպեսզի Փաշինյանի կողքին հայտնվեին,
հարցեր տային ու նույնիսկ ժպտային մարդիկ, ովքեր մինչ այդ ընտրվել էին ու անհարմար
վիճակ չէին ստեղծի վերջինիս համար»․-գրել է պատգամավորը:

Նա նշել է, որ ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձում է իրականությունը «ուրախ-զվարթ
Սյունիք» հայեցակարգի մեջ ներկայացնել, միևնույն է` դրանից Սյունիքի անվտանգության
խնդիրները չեն լուծվի:

«Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհը հանձնելուց
հետո խոստացված նոր` «այլընտրանքային»` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամեն տարի վերանորոգում-հիմնանորոգումից
հետո իր գործառույթն ամբողջովին չի կատարում, Տաթևի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը
Սիսիանից ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել` անընդհատ առաջ եկող նոր խնդիրներով, որոնք
անընդհատ կրկնվելու են նույնիսկ դրա պաշտոնական բացումից հետո, իսկ Կապանի օդանավակայանի
ու դրա փիառ փուչիկի մասին շատ խոսվեց:

Ադրբեջանական դիրքերից 100 մետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի կարող անվտանգության
երաշխիք լինել ուղևորափոխադրումների համար:

Նույնիսկ Շուռնուխում կառուցվող նոր առանձնատների խնդիրը 3 տարի
է մարդկանց խոստանում են, բայց դեռ աշխատանքներն ավարտված չեն:


Իսկ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական վերջին ներխուժումն ու ՀՀ ինքնիշխան տարածքների
օկուպացիան շարունակում է իր մասին անընդհատ հիշեցնել»,-գրել է Աբրահամյանը։