
Մոսկվայից դեպի Երևան և այլ ուղղություններով չվերթներ են հետաձգվել
Ուկրաինական անօդաչու սարքերի սպառնալիքի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները. դեպի Երևան չվերթի սպասող քաղաքացիները, վրդովված են ժամեր տևող ուշացումից, ջրի և սննդի պակասից:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքում տեղ գտած տեղեկության՝ Մոսկվայից, Միներալնիե Վոդից եկող և Մոսկվա, Միներալնիե Վոդի թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ 134 չվերթ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»: Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով: