
Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Գազայում
Հռոմի պապ Լևոն XIV-ը կրկին կոչ է արել անհապաղ հաստատել հրադադար Գազայում՝ խնդրելով միջազգային հանրությանը հարգել օրենքները և քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը.
«Ես կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այս բարբարոսությունը և խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը», – ասել է Լևոն XIV-ը աղոթքի ավարտին։
Նա նաև իր խոր ցավակցությունն է հայտնել հինգշաբթի օրը Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցու վրա Իսրայելի հարձակման համար, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժել՝ 10-ը, այդ թվում՝ ծխական քահանան։
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պահպանել մարդասիրական իրավունքը և հարգել քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը, ինչպես նաև կոլեկտիվ պատժի, ուժի անխտիր կիրառման և բնակչության հարկադիր տեղահանման արգելքը», – հավելել է պապը։