
Դուք քանդում եք պետական ինստիտուտները, դրա իրավունքը չունենք. Ռուբեն Վարդանյանը` Արայիկ Հարությունյանին
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձով
դիմել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին և մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին։
«Վեց ամիս առաջ, երբ ազատվում էի Պետնախարարի պաշտոնից, ասացի, որ եթե իսկապես նախագահը
պատրաստ է պայքարելու, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս
պետք է իր կողքը կանգնենք և ամեն ինչ անենք, որ ինքն իսկապես տանի մեզ առաջ։ Այսօր
ուզում եմ ասել Արայիկ Հարությունյանին, «Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր
հրամանատար, և դա գալիս է Ձեր պահելաձևից։ Վաղուց մի հայտնի մարդ ասել է. «Դուք կարող
եք խաբել հասարակության մի մասին, դուք կարող եք խաբել ամբողջ հասարակությանը, բայց
դուք չեք կարող խաբել հասարակությանն անվերջ»։
Երեկ հետաքրքիր էր լսել Արայիկ Հարությունյանին,
որ իբր տեղեկատվություն եմ տվել Միքայել Բադալյանին։ Ոչ ճանաչել եմ Միքայել Բադալյանին,
ոչ էլ ուզում եմ խոսել իր մասին։ Ինչ ուզենամ ասել, կասեմ Ձեր երեսին և ասել եմ շատ
անգամներ։ Ես վստահ եմ, որ մենք ունենք իրավիճակ, որում միայն ուժեղանալու ենք։ Վստահ
եմ, որ բառերը, արժեքները Ձեզ համար ոչ մի բան չեն ներկայացնում, որովհետև Դուք կարծում
եք, որ միայն փողով և պաշտոնով կարելի է ամեն ինչին իշխել, սխալվում եք, Արայի՛կ։ Սխալվում
եք, որ դարձրել եք խոսքը ոչ մի բան։ Շաբաթվա սկզբում ասում էիք, որ հրաժարական եք տալու,
Ձեզ պետք չի համոզել, արդեն որոշումը կայացրել եք։ Դա առաջին անգամը չէր, հանդիպմանը
ներկա 8 հոգուց ոչ մեկը չէր հավատում Ձեր խոսքին։ Ցավալի է, որ առաջին պաշտոնյայի խոսքն
արդեն չունի հավատ։ Բայց ոչ միայն Դուք այդ խոսքը չպահեցիք, որը Դուք եք ասել և ոչ
մեկ չի ստիպել։ Դուք եք որոշել, բայց հետո փոխել եք որոշումը։ Բայց Դուք ուրիշ մարդկանց
ասել եք, որ Ձեր վրա ճնշում է գալիս, չեք ուզում հեռանալ պաշտոնից, իսկ Ձեզ ճնշում
են։ Բայց վաղ թե ուշ բոլորով նստելու ենք սեղանի շուրջ, և պարզվելու է, որ բոլոր խոսքերը,
սուտ թե կեղծ, տարածվել է Ձեր կողմից, ամեն անգամ տարբեր մարդկանց տարբեր բաներ եք
ասում, դա անընդունելի է, Դուք չեք ուզում, որ համախմբվենք և դառնանք մի բռունցք։ Ես
գիտեմ, որ երկրորդական եք համարում սկզբունքները, մարդկային հարաբերությունները։ Հասկանում
եմ, երբ ասում եք՝ տեսեք, Ռուբեն, տասը անգամ խաբել եմ, կուլ են տվել, խոսքը տվել,
հետ եմ վերցրել, ոչ մեկ ոչինչ չի ասել, ով է ինձ ինչ ասել, իշխանությունը, ուժայինները,
փողոցը, փողն իմ ձեռքն են, ով ինչ կարա անի»։
Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչի վերջը գալիս է, ինձ թվում է, այս վերջին շաբաթվա
ընթացքում անցաք այն կարմիր գիծը, որ կար ոչ թե իմ և Ձեր միջև, այլ ազգի հետ։ Եվ ի՞նչ
արեց աշխարհազորը, որ մտավ ԱԺ, չգիտեմ, Դուք եք հրամայել, թե Ձեր տեղեկալներն են տեղյակ
եղել, դա անընդունելի է, Դուք քանդում եք պետական ինստիտուտները, որ կառուցվել են վերջին
երեսուն տարիների ընթացքում՝ լավ թե վատ։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ես գիտեմ, որ երբ ես դուրս էի գալիս պաշտոնից, մտավախություն
ունեիք, որ ժողովրդին հանելու եմ փողոց։ Ես ասել եմ, որ դա չեմ անելու։ Արցախցին է
հարցնելու Ձեզ Ձեր արածի համար ու ես իրենց կողքը կանգնած եմ լինելու։ Դուք կոտրում եք հույսն ու հավատը, գիտեմ որ ուզում
եք զոհ չլինի, բայց խաբելով բանակցություններով կոտրում եք հավատքը։ Դուք դա մենակ
չեք արել, դա արվել է տարիներ շարունակ։ Ու մենք մեղք ունենք, որ չենք փոխել այդ իրավիճակը։
Բայց այս իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը»,
– ասված է Վարդանյանի ուղերձում։
Տեսանյութն՝ այստեղ։