14 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել աշխարհի Մ20 տարեկանների առաջնության եզրափակիչ

Երկու հայ ըմբիշ դուրս է եկել աշխարհի Մ20 տարեկանների առաջնության եզրափակիչ

Հորդանանի մայրաքաղաք Ամանում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի
մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Քիչ առաջ մի շարք քաշային կարգերում ավարտվել
են կիսաեզրափակիչ մենամարտերը։

60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը
հաղթել է ղրղզ մրցակցին և վաղը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար։ Ի դեպ, մինչ այս մենամարտը,
Աղաջանյանը 1/8 եզրափակչում տուշեյով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին։

Կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել նաև 67 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը,
նա, ինչպես Աղաջանյանը, վաղը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար։

82 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Գևորգյանը, ցավոք, կիսաեզրափակչում զիջեց
իրանցի մրցակցին և վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։