16 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միացյալն հայտարարությունը՝
ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ․ X-ի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է
արել Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը,
որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման
այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության
մասին։

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի
միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է նա։

 

 

Ռազմագերիներ