
Հուսիները հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիների կողմից կազմավորված զինված ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։
Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիայի խոսքով՝ գործողությունը «հասել է իր նպատակին»։
«Հրթիռային ուժերը իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան` «Անսար Ալլահի» կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։