22 Հուլ
2025
37.3° c ԵՐԵՎԱՆ
32.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեցարական բունկերները պանրի մառաններից ու հյուրանոցներից կվերածվեն պաշտպանական կենտրոնների

Շվեցարական բունկերները պանրի մառաններից ու հյուրանոցներից կվերածվեն պաշտպանական կենտրոնների

Շվեյցարական բանակը դիմել է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին՝ պատերազմական ժամանակների բունկերները ժամանակակից պաշտպանական կենտրոնների վերածելու խնդրանքով: Շվեյցարիան ձգտում է վերականգնել իր ռազմական բունկերների համակարգը, որոնցից շատերը չեն օգտագործվել 1990-ական թվականներից ի վեր:

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո անվտանգության հետ կապված մտահոգությունների սրման հետ մեկտեղ՝ շվեյցարական բանակը վերանայում է երկրով մեկ ցրված մոտ 8000 բունկերների դերը և դրանց արդիականացման լավագույն եղանակները: Բունկերներից մի քանիսը թվագրվում են 1886 թվականին: Այդ համակարգը, որը սկզբնապես կառուցվել էր Գոտարդի երկաթուղու և Ալպյան լեռնանցքների նման ռազմավարական կարևոր վայրերը պաշտպանելու համար, կարևոր նշանակություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ։ Բունկերներից շատերը մի ժամանակ հագեցած էին առաջադեմ պաշտպանական համակարգերով՝ խորհրդային հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Սակայն Սառը պատերազմի ավարտից հետո դրանց օգտագործումը դադարեցվեց։ Շատ բունկերներ վաճառվեցին քաղաքացիական անձանց։

Գնորդները դրանց համար զարմանալի կիրառություններ են գտել՝ պանրի մառաններից և արվեստի պատկերասրահներից, մինչև տվյալների պահպանման կենտրոններ և հյուրանոցներ։ Որոշները նույնիսկ վերածվել են կրիպտոարժույթների պահոցների, ինչպես օրինակ Շվեյցարիայի Բեռն կանտոնի Ֆորտ Նոքսը։ 2023 թվականից, սակայն շվեյցարական բանակը դադարեցրել է բունկերների վաճառքը՝ փոխարենը որոշելով գնահատել, թե ինչպես լավագույնս վերաօգտագործել դրանք։ «Մենք պետք է օգտագործենք այն, ինչ ունենք», – շվեյցարական լրատվամիջոցներին ասել է Շվեյցարիայի բանակի գլխավոր հրամանատար Թոմաս Սյուսլին։

«Ռազմական սպառնալիքների բնույթը փոխվել է։ Բունկերները վատ տեղակայված են, և դրանցում պահվող զենքերը կծառայեն միայն տասից քսան տարի», – հավելել է նա։

Ռազմագերիներ