25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հելեն Դադայանի հարազատներն ակցիա են անում Արցախում ԿԽՄԿ գրասենյակի մոտ (թարմացվող)

Հելեն Դադայանի հարազատներն ակցիա են անում Արցախում ԿԽՄԿ գրասենյակի մոտ (թարմացվող)

18։43

Ստեփանակերտում առավոտից չի դադարում բողոքի ակցիան Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերից ճարտարցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու պահանջով։ Ակցիային շարունակում են մասնակցել նաև աղջկա ծնողներն ու հարազատները։

16։42

 Ճարտարցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցը շարունակում է անորոշ մնալ։ Հելենի՝ շրջափակման մեջ գտնվող ծնողներն ու հարազատներն այսօր ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից որևէ պատասխան չստանալուց հետո, առաքելության շենքի բակում նստացույց են սկսել…

Աղջկա ծնողները ԱՀ պետնախարարի ուղեկցությամբ եղել են նաև Արցախում տեղակայված ռուսական զորակազմի մշտական տեղակայման վայրում և հանդիպել հրամկազմի հետ։


15։52

Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերից
արցախցի Հելեն Դադայանի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Ստեփանակերտում Կարմիր Խաչի
միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ։

Պահանջը մեկն է երիտասարդ աղջկա մարմինն Արցախ տեղափոխել։

Ակցիային մասնակցում է Հելենի մայրը Ալվարդ Դադայանը, նրա հարազատներն
ու այլ արցախցիներ։

Հիշեցնենք, որ երեկ նման պահանջով ակցիա էր նաև ԿԽՄԿ երևանյան գրասենյակի
մոտ։ Քաղաքացիները մի քանի ժամ շրջափակել էին կազմակերպության շենքը։ Եթե մինչ երկուշաբթի
Հելենի մարմինը չհասնի ծնողներին, երևանյան ակցիան կշարունակվի։