22 Հուլ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
22.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում գտնվող իր օբյեկտների վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում գտնվող իր օբյեկտների վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայի կենտրոնական հատվածում խաթարել է աշխատանքը շարունակելու իրենց փորձերը, այն բանից հետո, երբ կազմակերպության օբյեկտները նույնպես հարձակման են ենթարկվել․ գրում է BBCն:

ՄԱԿ գործակալությունը մեղադրել է իսրայելական ուժերին երկուշաբթի Դեյր ալԲալահ քաղաքում իր աշխատակիցներով և նրանց ընտանիքներով բնակեցված շենքի վրա հարձակման և այնտեղ ապաստան գտած անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար։ Հարձակման և ոչնչացման է ենթարկվել նաև շենքի գլխավոր պահեստը։

Իսրայելի զինվորականները դեռևս հանդես չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նշվում է, որ 21 ամիս առաջ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց ի վեր Դեյր ալԲալահում Իսրայելի առաջին խոշոր ցամաքային գործողությունը ստիպել է տասնյակ հազարավոր պաղեստինցի քաղաքացիական անձանց տեղահանվել։

Ռազմագերիներ