
ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում հումանիտար մատակարարումները
ԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի
առնչությամբ և կողմերին կոչ է արել փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում
հումանիտար մատակարարումները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ
մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական
կարիքները բավարարելու համար:
«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին,
իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է
անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ
հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- ասված է հայտարարության մեջ։