Աղաղակող է Ադրբեջանի կողմից շրջափակումը որպես զենք օգտագործելը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելու համար․ The Washington Post—ի անդրադարձը Արցախում ստեղծված իրավիճակին
The Washington Post-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային
Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Հոդվածի հեղինակն անդրադարձել է Միջազգային քրեական
դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին և կապ հաստատել վերջինիս
հետ։
Օկամպոն նշել է, որ ցեղասպանության գաղափարը
միայն սպանելը չէ, այլ մարդկանց իրենց հողից հեռացնելը։ ԱՄՆ սենատոր Ալեքս Պադիլան՝
նկատի ունենալով 2020 թվականի պատերազմը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի դեմ լայնածավալ և չհրահրված ներխուժման միջոցով իրականացվող սիստեմատիկ էթնիկ
զտումներն անբարեխիղճ են. «Հատկապես աղաղակող է նրանց կողմից շրջափակումը որպես զենք
օգտագործելը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելու և մարդասիրական օգնությունն
արգելափակելու համար»։