23 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը. հայտնում է TACC գործակալությունը:

Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե:

Ռուսական կողմն առաջարկել է ուկրաինական պատվիրակությանը ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն առցանց՝ քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերի շուրջ. հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Կողմերը քննարկել են ռազմագերիների, քաղաքացիական անձանց և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցը. պատվիրակությունները պայմանավորվել են փոխանակել մոտ 1200 անձ երկու կողմից:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստամ Ումերովի խոսքով՝ ուկրաինական կողմն առաջարկել է օգոստոսին կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը: Իր հերթին՝ Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից առաջ նախ պետք է քննարկվի հակամարտության կարգավորման համաձայնագիրը, իսկ առաջնորդների հանդիպումը պետք է վերջ դնի կոնֆլիկտին:

Մեդինսկին նաև հայտնել է, որ կողմերը կշարունակեն շփումները՝ նշելով, սակայն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները դեռևս հեռու են միմյանցից:

Ռազմագերիներ