23 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բենզինի աննախադեպ գնաճը կբերի նոր թանկացումներ

Բենզինի աննախադեպ գնաճը կբերի նոր թանկացումներ

Հայաստանում վերջին օրերին կտրուկ բարձրացել է բենզինի գինը։ Եթե
ամիսներ առաջ 1 լիտր բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 300-ից 320 դրամի, այսօր արդեն
վաճառվում է նվազագույնը 500 դրամով։

Տնտեսագետները պնդում են, որ բենզինի թանկացումն
ազդելու է նաև մի շարք այլ ապրանքների գների վրա, այն պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության
դեմ կիրառվող պատժամիջոցներով։

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ երբ
բենզինն արտասահմանից ներկրում ենք մատչելի արժեքով, տվյալ երկրի հետ կնքում ենք պայմանագիր՝
նվազագույնը 3-6 ամիս ժամկետով, հետևաբար այդ ընթացքում աշխարհում գրանցված թանկացումները
չեն կարող անդրադառնալ Հայաստանի վրա։ Մասնագետները համոզված են՝ վառելիքի գնաճի մասով
ՀՀ կառավարության այն արդարացումը, թե իբր արտերկրից վառելիքը թանկ են ներկրում՝ համոզիչ
չէ։