25 Հուլ
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը մեկնարկել է լարված հարաբերությունների ֆոնին

ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը մեկնարկել է լարված հարաբերությունների ֆոնին

Պեկինում մեկնարկել է Չինաստանի և ԵՄ-ի միջև գագաթնաժողովը, որի ընթացքում առաջնորդները պատրաստվում են քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրային հակամարտությունն ու Ուկրաինայի պատերազմը․ գրում է BBC-ն։

Ըստ լուրերի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ավելի վաղ հրաժարվել էր Բրյուսել այցելելուց, որտեղ սկզբնապես պետք է տեղի ունենար գագաթնաժողովը, սակայն Չինաստանն այս շաբաթ հաստատեց, որ Սի Ցզինպինը Պեկինում կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։

Տարվա սկզբին ԵՄ-Չինաստան հարաբերություններում լավատեսություն էր նկատվում․ հույս կար, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը ԱՄՆ-ում կմերձեցնի երկու հզոր տնտեսական կենտրոններին։ Սակայն ամիսներ անց ԵՄ-Չինաստան հարաբերությունները ավելի լարված են, քան նախկինում։

Ռազմագերիներ