
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել
է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության
նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում
էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը» , –
ասված է տարածված հաղորդագրության մեջ։