25 Հուլ
2025
24.1° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիպրոսի հարավում անտառային հրդեհ է մոլեգնում. կան զոհեր և տուժածներ

Կիպրոսի հարավում անտառային հրդեհ է մոլեգնում. կան զոհեր և տուժածներ

Կիպրոսի հարավաում՝ Լիմասոլի շրջանում, խոշոր անտառային հրդեհ է բռնկվել. հայտնում է BBC-ն:

Աղետը ոչնչացրել է մոտավորապես 100 քառակուսի կիլոմետր տարածք՝ ներառյալ տներ և հողամասեր. հրդեհի դեմ պայքարի մեջ ներգրավվել է 250 հրշեջ:

Հրդեհի բռնկման պատճառներից մեկը ռեկորդային ջերմաստիճանն է, որն այսօր գերազանցել է 44 աստիճանը: Հրդեհի տարածմանը նպաստում են նաև ուժեղ քամիները:

Կիպրոսի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի՝ կեսօրին, այրված մեքենայում հայտնաբերել է երկու այրված դի, կան տասնյակից ավելի տուժածներ:

Ռազմագերիներ