26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հղի կնոջն ուտելիք հասցնելու համար արցախցի տղամարդն օրը 3 անգամ հեծանիվով հիվանդանոց է հասնում (տեսանյութ)

Հղի կնոջն ուտելիք հասցնելու համար արցախցի տղամարդն օրը 3 անգամ հեծանիվով հիվանդանոց է հասնում (տեսանյութ)

Արցախցի Զինա Գասյանը սպասում է երկրորդ բալիկին։ Հղիության 23
շաբաթականից Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում ստացիոնար բուժում
է ստանում։ Ամուսինն էլ կնոջն ուտելիք հասցնելու համար օրը 3 անգամ հեծանիվով հիվանդանոց
է հասնում։

«Այսօր Արցախում պատմական օրեր ենք ապրում։ Առռողջական վիճակս էլ
պայմանավորված է Արցախի կարգավիճակով։ Հղիության 23-րդ շաբաթականում մոտս նկատվել են
ցավեր՝ ուղեկցվող տոնուսով։ Բժշկի դիմելու անհրաժեշտություն առաջացավ, վերջինիս ցուցումով
էլ ստացիոնար բուժման անհրաժեշտություն առաջացավ»,- ABC Media-ին պատմեց Զինա Գասյանը։ 

Բուժօնգության համար անհրաժեշտ դեղորայքն էլ քիչ է․ «Բուժօգնությունն
իրականացվում է այնքանով, որքանով թույլ է տալիս կենտրոնի դեղորայքը։ Նորություն չէ,
որ լիակատար պաշարմամբ պայմանավորված՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում
դեղորայք ներկրել Արցախ։ Կենցաղային բոլոր խնդիրները պայմանավորված են վառելիքի ի սպառ
բացակայությամբ»,- նշեց արցախցի կինը։

Զինա Գասյանի խոսքով՝ հիմա, ավելի քան երբևէ, կարևոր է Արցախի մասին
խոսելը․ «Արցախը ներկայացրեք  արցախցի մայրիկների անունից։ Գուցե խուլ աշխարհը
բացի ականջները»,-ասում է Զինան։ 

Տեսանյութն՝ այստեղ