26 Հուլ
2025
24.4° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի վարչապետը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Գանդիին

Հնդկաստանի վարչապետը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Գանդիին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գերազանցել է Հնդկաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում 4078 օրվա նշաձողը՝ գերազանցելով Ինդիրա Գանդիի (1917-1984) ռեկորդը, որը երկրի վարչապետն էր 4077 օր անընդմեջ՝ 1966 թվականի հունվարի 24-ից մինչև 1977 թվականի մարտի 24-ը. հաղորդում է NDTV-ն։

Այս նվաճմամբ Մոդին դարձել է անկախ Հնդկաստանի պատմության մեջ երկրորդ ամենաերկար ծառայած վարչապետը՝ զիջելով միայն երկրի առաջին կառավարության ղեկավար Ջավահարլալ Ներուին։ Մոդին անկախությունից հետո ծնված առաջին և միակ վարչապետն է։ Նա նաև Հնդկաստանի միակ վարչապետն է, բացի Ջավահարլալ Ներուից, որը հաղթել է երեք անընդմեջ ընտրություններում՝ որպես քաղաքական կուսակցության առաջնորդ, և առաջին գործող կառավարության ղեկավարը 1971 թվականից ի վեր, որը վերադարձել է իշխանության լիակատար մեծամասնությամբ։

Ռազմագերիներ