Շրջափակված
Արցախում կաթնախառնուրդները, տակդիրները, հիգիենայի պարագաները վաղուց են սպառվել։
Այդ ապրանքները շրջափակման առաջին օրերին ամենապահանջվածն էին, հիմա, առհասարակ, չկան։
Շրջափակման մեջ ապրող փոքրիկներն այսօր էլ լացում են ուտելու, իսկ ծնողները՝ նրանց
բավարարել չկարողանալու համար։
Քաշաթաղի շրջանից տեղահանված Ծովինար Պողոսյանը 5 երեխայի մայր է, կրտսերը՝ 2 ամսական։
Ասում է՝ երեխաներին կերակրելու համար գումար ունի, բայց ուտելիք գտնել չի կարողանում․ ամենուր դատարկ ցուցափեղկեր են։
Մանրամասները՝ տեսանյութում։