27 Հուլ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաիլանդի վարչապետը հայտարարել է Կամբոջայի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին

Թաիլանդի վարչապետը հայտարարել է Կամբոջայի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին

Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայը զգուշացրել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի:

Նա նշել է, որ մարտական գործողությունների ընթացքում կողմերը կիրառում են ծանր զինատեսակներ, իսկ մարտերը տարածվել են սահմանամերձ 12 շրջաններում. Թաիլանդի որոշ շրջաններում նույնիսկ հայտարարվել է ռազմական դրություն:

Թաիլանդը նաև մեղադրել է Կամբոջային քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար և տարհանել բոլոր գյուղերը, որոնք ընկնում են հրթիռների գործողության շառավղի մեջ։

Կամբոջան, իր հերթին, մեղադրել է Թաիլանդին կասետային զինամթերք օգտագործելու համար:

Հիշեցնենք՝ վերջին օրերին ռազմական բախումներ են տեղի ունենում երկների միջև. մարտերի հետևանքով երկու կողմից զոհվել է առնվազն 16 մարդ, տեղահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Ռազմագերիներ