26 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուժգին քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. ՀՀ ՆԳՆ

Ուժգին քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. ՀՀ ՆԳՆ

Հուլիսի 25-ին Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել բնակելի շենքեր, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:

Ընդհանուր առմամբ՝ հանրապետության տարածքում գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք:

Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։

Ռազմագերիներ