Ուկրաինայի կարողությունը՝ պաշտպանվելու ռուսական հարձակումներից առանց Վաշինգտոնի հետագա օգնության, կկրճատվի․ ԱՄՆ նախագահի օգնական
Ռուսական օդային հարվածներից պաշտպանվելու և ռազմի դաշտում առաջխաղացման
ուկրաինացի զինվորականների կարողությունը կկրճատվի առանց Վաշինգտոնի հետագա օգնության,
ինչի շուրջ ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի կարող համաձայնության գալ. այս մասին հայտարարել է
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Դրա պատճառով Ուկրաինայի կարողությունը՝ պաշտպանվելու ռուսական
հարձակումներից, ինչպես նաև նոր տարածքներ գրավելու, զգալիորեն կնվազի», –
The New York Times-ին տված հարցազրույցում ասել է նա:
Սալիվանը մասնավորապես, նշել է, որ հակաօդային պաշտպանության տեխնիկայի
մատակարարումների դադարեցումն էական դեր կունենա ռազմական գործողությունների հետագա
ընթացքի համար։
«Ուկրաինայի կարողությունը՝ որսալու հրթիռներ և անօդաչու սարքեր,
որոնք հարձակվում են Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքների և կազմավորումների
վրա, լրջորեն կնվազի», – հավելել է Սալիվանը: