29 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը․ տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց` ի սկզբանե բողոք է ներկայացվել, որ վերացվի խափանման միջոցը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը , որ 6 տարի է` Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված երկրից չբացակայելու արգելքը, արդյունքում դատարանը ազատության սահմանափակումը վերացրեց և որոշեց սահմանել վարչական վերահսկողություն»,– ասաց փաստաբանը:

Սարգսյանը հավելեց` վերաքննիչ դատարանի որոշումը չեն բողոքարկելու, քանի որ ժամանակ չկա. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկեն:

Հակակոռուպցիոն դատարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը։

Ռազմագերիներ