12 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի բոլոր օդանավակայանները ԱԹՍ-ի հարձակման պատճառով  ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ԱԹՍ-ի հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ Վնուկովո, Դոմոդեդովո և
Շերեմետևո, Ժուկովսկի, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես
դադարեցրել են աշխատանքը․ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հաղորդագրությունների՝
պատճառն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել։  Նախկինում Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների
ժամանակ թռիչքները սահմանափակվում էին առավելագույնը երկու օդանավակայանում։ Ժամը
04:30-ին չվերթեր ընդունելու և ուղարկելու սահմանափակումները հանվել են։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ժամը 04:22-ին իր տելեգրամյան
ալիքում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող
սարք, որի բեկորներն «ընկել են Էքսպոկենտրոնի գոտում», «շենքին էական վնաս չի հասցվել»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026