
Պավել Դուրովին կրկին հարցաքննության են կանչել Փարիզի դատարան
Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը կրկին հարցաքննվել է Փարիզի դատարանում․ հայտնում է France Press գործակալությունը՝ հղում տալով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Նշվում է, որ քննիչները հետաքրքրվում են «հնարավոր հանցավոր գործունեությանը» Telegram-ի ներգրավվածությամբ:
40-ամյա Դուրովը Փարիզի դատարան է ներկայացել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Այնուհետև իր չորս փաստաբանների՝ Դավիդ Օլիվիե-Կամինսկու, Քրիստոֆ Ինգրենի, Ռոբին Բինսարի և Այզեկ Առնուի ուղեկցությամբ նա մտել է գործը վարող երկու քննիչների գրասենյակ։