Կապանի օդանավակայանը անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքում, երբ ադրբեջանցիներն այդ դիրքերից հետ շպրտված կլինեն․ Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի
մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն
ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունից.
այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ երեկ Փաշինյանը վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում,
ինչից ժամեր անց Ադրբեջանի տարածքից 3 կրակոց են արձակել օդանավակայանի ուղղությամբ։
Աբրահամյանը հայտնել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ
ասված չէ այն մասին, թե դրան ի պատասխան, ինչ գործողություններ են իրականացրել ուժային
մարմինները: «ՀՀ ԱԱԾ-ն նաև կոչ է արել ադրբեջանցիներին` միջադեպի վերաբերյալ պատշաճ
քննություն անել, սակայն չեմ կարծում, թե ԱԱԾ-ում այդքան միամիտ են, որ կարծում են,
թե միջադեպը պատահականության կամ ինքնագործունեության հետևանք է: Օդանավակայանն անվտանգ
կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից
հետ շպրտված կլինեն կամ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի
պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ
սադրանքի չեն գնա: Սա ի դեպ, նաև անձնական ապտակ ու ստորացում էր Փաշինյանին, որով
ադրբեջանցիներն իր տեղն էին ցույց տալիս հայաստանյան իշխանությանը` նաև զգուշացում:
Սա էլ իրենց եղբայրական թուրքերը»,-գրել է նա։