29 Հուլ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
24.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորի նախկին քաղաքապետն ու նրա եղբայրն ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց

Վանաձորի նախկին քաղաքապետն ու նրա եղբայրն ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց: Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել․ Սպուտնիկ Արմենիա-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ձերբակալվել էր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործման ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։

Ռազմագերիներ