30 Հուլ
2025
34° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում հերքել են մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին լուրերը

Վրաստանում հերքել են մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին լուրերը

Վրաստանում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են անխափան, իսկ մաքսավորները մշտական կապ են պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ․ հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել էին ամբողջ երկրում մաքսային հսկողության համակարգի աշխատանքի խափանման մասին: Եկամուտների ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։

«Պետական սահմանը հատող անձանց, ինչպես նաև բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերն իրականացվում են անխափան», – պարզաբանել են գերատեսչությունում:

Ընդ որում, շուրջօրյա անխափան աշխատանք ապահովելու համար երկրի բոլոր սահմանային կետերում ավելացել է մաքսային ծառայողների թիվը։

Վրաստանի տարածքով արտահանման և ներմուծման հոսքերի համատեղ կառավարման նպատակով եկամուտների ծառայության աշխատակիցները սերտ կապի մեջ են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների հետ:

Ռազմագերիներ