10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք է ստորագրել

Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և ավելացնում աշխատակիցների թիվը․ այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում, գրում է Deutsche welle-ն։

«Ստորագրել եմ օրենք, որն ամրապնդում է Անվտանգության ծառայությունը՝ դրան տալով ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, ինչպես նաև անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար։ Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի անձնակազմի թվաքանակը, որը կոչվում է նաև «Ալֆա» ստորաբաժանում, որն ամենաարդյունավետն է», – ասել է Զելենսկին։

Գերագույն Ռադայի կայքում հրապարակված օրինագծի մեջ նշված է, որ ռազմական դրության ժամանակ Հատուկ գործողությունների կենտրոնում կաշխատի ոչ պակաս, քան 10 000 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ խաղաղ ժամանակ Անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը կկազմի 37 000, իսկ ռազմական դրության ընթացքում՝ 41 000 մարդ, ինչը կախված կլինի երկրի զորահավաքի պլանից։

Ռազմագերիներ