Ադրբեջանական զինուժը կրակել է դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ․ նպատակն աշխատանքներին խոչընդոտելն է
Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը
Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի
դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ․ տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարությունից։
Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները,
ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում
առաջացած հումանիտար աղետը։
Հիշեցնենք, որ վերջին 2 օրում սա երրորդ նմանատիպ միջադեպն է։