
Հրդեհ Արցախում․ դիտավորությո՞ւն, թե՞ պատահար
Այն, ինչ թշնամուն չի հաջողվել ավիրել, առանց խնայելու խժռում է կրակը։ Արցախում արդեն մեկ շաբաթից ավելի է անտառային հրդեհները չեն նահանջում։ Կրակը հասել է հայկական պատմամշակութային կոթողներին, մասնավորապես՝ Ամարաս վանական համալիրին, Տիգրանակերտին և Թալիշում գտվող այլ կառույցների։ 100-ից ավելի հայկական պատմամշակութային կոթող վտանգի տակ է։3 ադրբեջանցի է ձերբակալվել անտառները հրդեհելու մեղադրանքով։ Ադրբեջանի ՆԳՆ-ն է հայտարարել, որ նրանք հայտնաբերվել են Քաշաթաղի անտառներում, որտեղից էլ սկսվել է հրդեհը։ Դիտավորություն է, թե՞ պատահականություն, չի ցանկանում հստակ պնդումներ անել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։ Մեկ բան է հստակ շեշտում՝ պատասխանատուն Ադրբեջանն է։ Մանրամասները՝ ռեպորտաժում։