
Կանադան և Մալթան հայտարարել են Պաղեստին պետությունը ճանաչելու մասին
Կանադան և Մալթան հայտարարել են, որ սեպտեմբերին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը՝ միանալով Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը, որոնք նախկինում հայտարարել էին իրենց մտադրությունների մասին։
Պաղեստինի ճանաչումը որպես պետություն տեղի է ունենում Եվրոպայի կողմից Իսրայելի վրա նորացված ճնշման ֆոնին՝ դադարեցնելու Գազայում իր ավերիչ պատերազմը և կասեցնելու Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնումը։
«Մարդկային տառապանքների մակարդակը Գազայում անտանելի է», – կառավարության նիստից հետո հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ ընդգծելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար։