
Ռուսական բանակը հարվածել է Կիևին. կան զոհեր
Կիևում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 15, տուժել՝ 145-ից ավելի մարդ. հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Հրետակոծության հետևանքների վերացմանը մասնակցում է ավելի քան 1200 ոստիկան և փրկարար։ Որոնողակափրկարարական աշխատանքներ են ընթանում ավերված բարձրահարկ շենքերի մոտ:
Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով՝ հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն արձակել են ավելի քան 317 ԱԹՍ, որոնց մեծ մասը հարվածել է Կիևին: