Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան գոհունակությամբ ողջունում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի
և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում
է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու
փոխադարձ մտադրությունը․ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը՝ հայ և ադրբեջանցի
զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է քաշել
«բոլորը բոլորի համար» սկզբունքով կալանավորներին փոխանակելու գաղափարը։ Սա նպաստում
է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի
և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին
համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային
հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի
կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում»,-ասել է նա։