
Արցախից հեռանալը ցավոտ էր, վերադարձն` արդեն ծրագրված
Հայրիկի ամենաթանկ նվերն է որդուն։ Դրոշը Մարտակերտի զորամասի՝ իր աշխատասենյակում էր փակցնում Հակոբի հայրը։ Սա միակ իրն է, որը հասցրել է փրկել ու փոխանցել նրան։ Փոքրիկ Հակոբին հիմա մեկ այլ ու թանկ բան է փոխանցում հայրը՝ սեր առ հայրենիք։ 6-ամյա Հակոբը մեկ տարեկան չի եղել, երբ ծնողները տեղափոխվել են Մարտակերտ, որ ավելի մոտ լինեն զորամասին, որտեղ ծառայում էր ընտանիքի հայրը։ Այդ օրվանից Արցախը հավերժ դաջվել է Հակոբի սրտում ու հիշողություններում։ Արդեն որոշել է, թե ուր է առաջինը գնալու, երբ վարադառնանք Արցախ։