
Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է փոխեն իրավիճակը․ Օկամպոն՝ Արցախում առկա իրավիճակի մասին
Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ ցեղասպանության ձևերից
մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման պայմանների ստեղծումն է, հենց դա է տեղի ունենում Լաչինի
միջանցքի շրջափակման հետևանքով։ Այս մասին Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ հայտարարել
է անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին առաջին գլխավոր դատախազ
Լուիս Մորենո Օկամպոն։
«Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն ադրբեջանական
կողմն անտեսել է այն, բոլորը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Էլ ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ», – նշել
է Օկամպոն։
Փորձագետը հիշեցրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը հաստատում
է, որ հնարավոր չէ պարեն, մթերք, դեղորայք տեղափոխել միջանցքով, սովը նույնպես ցեղասպանություն
է, և որ կանխելու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունն
է։
«Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է փոխեն իրավիճակը, չնայած որ ուկրաինական
հակամարտությունը նրանց տարանջատել է։ Բայդենը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը,
իսկ այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը», – եզրափակել է Օկամպոն։