23 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագիտական ֆիասկո՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Դիվանագիտական ֆիասկո՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստն ըստ երևույթին ոչինչ
չտվեց, իսկ դա կանխատեսելը դժվար չէր։ Ի՞նչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի
նիստում։

Աշխարհի գերտերությունների՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսատանի
դաշնության և Միացյալ նահանգների կողմից լղոզված հայտարարություններ հնչեցին։ Ռուսաստանի
ներկայացուցիչն ասաց՝ իրենք ամեն ջանք գործադրում են՝ճգնաժամն արագորեն հանգուցալուծելու
համար։

ՄԱԿ-ի ամբիոնից խոսվեց Արցախի մասին, բայց փաստն այն է, որ ճանապարհը
մնում է փակ, իսկ աշխարհն Ադրբեջանի գործողությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն։
Միակ դրական փաստն այս նիստում թերևս այն էր, որ ԱԽ մշտական անդամներից որևէ մեկը բացահայտ
չհայտարարեց, որ իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։