
Ինչ տվեց ու ապացուցեց Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում
30 հազար այցելու, 6 միլիոն դոլարի պետական ծախս, ավելի քան 13 միլիոն դոլար եկամուտ և կեղտոտ նստարաններ։
Օգոստոսի 3-ին Երևանում բառի բուն իմաստով «թեժ էր»՝ ինչպես եղանակով, այնպես էլ սպասելիքներով։ Բայց նույնիսկ 40 աստիճան տաքությունը չխանգարեց հազարավոր մարդկանց ժամեր ԱՌԱՋ հավաքվել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում առաջին համերգին մասնակցելու համար։
Համերգը մասշտաբային էր։ Դահլիճի տոմսերը սպառվել էին առավելագույն արագությամբ: Մարզադաշտ էին եկել ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից ու բազմաթիվ այլ երկներից։ Տուր փաթեթների վաճառքը գերազանցել էր սպասելիքները․ տասնյակ տուրիստական գործակալություններ առաջարկում էին համերգին համատեղ՝ շրջագայություններ Հայաստանի տարբեր մարզերում:


