06 Օգս
2025
35.3° c ԵՐԵՎԱՆ
27.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը․ գրում է Ermenihaber-ը:

Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը  նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։

Պարզվել է, որ վերջինս նախկինում  բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։

Նշենք, որ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին և այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Ռազմագերիներ