05 Օգս
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
23.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքթարօղլուն

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքթարօղլուն

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն․ հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է այսօր բարձրագույն ռազմական խորհրդի նիստում։

«Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքն ուղարկվել է թոշակի, նրա փոխարեն նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն, իսկ ցամաքային զորքերի հրամանատար կդառնա 1-ին բանակի հրամանատար Մեթին Թոքելը», – հայտնել է նախարարությունը:

Խորհրդի որոշման համաձայն` Թուրքիայի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատարների ծառայության ժամկետը երկարաձգվել է մեկ տարով։

Թուրքիայի նախագահի հաստատած հրամանագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ին։ Խորհրդի ընդունած որոշումների համաձայն՝ գեներալների և ծովակալների թիվը 316-ից կհասնի 332-ի։

Ռազմագերիներ