08 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ․ խոտածածկը վնասվել է

Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ․ խոտածածկը վնասվել է

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Մեր տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։

Նշենք, որ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»– «Լինքոլն» հանդիպումը։ Իսկ սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։

 

Ռազմագերիներ